Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն
Չորեքշաբթի՝ մարտի 25-ին, ժամը 18:30-ին, Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
Հանգստյան ժամերգությունից հետո «Խոկման» մասնակիցները շարականների երգեցողության ներքո կաղոթեն մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործերի հաջողության համար:
Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը շարունակում է կրել «Մեղա՜...» խորագիրը: