211652_close_icon
views-count4005 դիտում article-date 14:39 26-05-2014

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն

Մայիսի 27-ին, երեքշաբթի օրը՝ ժամը 18.30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ տեղի կունենա «Խոկման» արարողություն: Արարողության ընթացքում կքարոզի Հայաստանում հյուրընկալված Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Վազգեն սարկավագ Էսքիջյանը: Քարոզը Ֆրանսիայի համայնքային կյանքի հոգևոր և կրթական դաստիարակության մասին է: «Խոկման» արարողության ընթացքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի երգչախմբի մեղեդային շարականների և մոմերի լույսի ներքո մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աղոթքն հղել առ Աստված, մեղքերի թողություն խնդրել՝ ապրելու Աստվածահաճո կյանքով: Մեր մարմինն Աստծո տաճար է, մեր ուղիները Նրա ձեռքերում են: Մեղքը զատում է մարդուն Աստծուց: Ճշմարիտ քրիստոնյայի կյանքն սկսվում է դեպի «հաղթանակի» լեռը բարձրանալով: Ճշմարտությունն՝ ազատարար Եվ Հիսուս հավատացյալ հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել, ինչպե՞ս եք ասում, թե ազատ կլինենք»: Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է»: (Հովհ. 8.31-34):

Նմանատիպ նյութեր