211652_close_icon
views-count1671 դիտում article-date 20:49 20-03-2015

Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Խոկման արարողություն

Արարատի Սբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ «Խոկման» արարողություն` Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ: Այս անգամ օրվա բանախոսը Արտաշատի Դալար գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանն էր: Քարոզի ընթացքում անդրադարձ եղավ հավատարմությանն ու գոհունակությանը: Բանախոսը հորդորեց ունեցածի համար շնորհակալ լինել Աստծուն, քանի որ ամենամեծ շնորհը, որ ի վերուստ տրված է մարդուն, հավիտենական կյանքն է: «Աստված փորձում է մեզ հանել անկյալ վիճակից, մաքրագործել մեր սրտերը: Նա տալիս է այն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ է, բայց մարդ արարածը հաճախ այդ տվածը չի գնահատում: Ուրեմն շնորհակալ լինենք Աստծուն և անցնելիք ճանապարհն անցնենք հավատարմությամբ ու գոհունակությամբ, քանի որ միայն այդպես կարող ենք հասնել խաղաղ նավահանգիստ»,-ասա քահանան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր