Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն.ֆոտոշարք
Ապրիլի 29-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
«Խոկման» արարողության ընթացքում «Կարմիր կիրակի » թեմայի շուրջ քարոզ կխոսի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան,:
Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:
«¹ Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, ² այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»:
(Սղ 1:1,2)
Ամեն