211652_close_icon
views-count21755 դիտում article-date 20:30 23-03-2015

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Քաջարանի քաղաքապետը Toyota Prado-ով հայտնվել է քարաթափման վտանգի տակ. մարզպետը քաղաքապետի մոտ է ուղարկել հոգեբանի

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեցի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:40-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 21-րդ հատվածում Toyota Prado մակնիշի 008 ՍՕ 88 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 52-ամյա Վարդան Գևորգյանը մեքենան վարելու ընթացքում նկատում է, որ հսկայական քարը բարձրությունից գլորվում է դեպի ճանապարհի կողմը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Վ. Գևորգյանը, ով Քաջարանի քաղաքապետն է, կարողանում է մեծ դժբվարությամբ խույս տալ քարաթափման տակ հայտնվելուց, սակայն մոտ 300կգ-ոց քարը վնասում է քաղաքապետի Prado-ն՝ պայթեցնելով անվադողն ու վնասելով դիմապակին: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, քաղաքապետը չի տուժել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սյունեցիները ուրախանում են, որ, բարեբախտաբար, քաղաքապետը չի տուժել և ըստ սյունեցիների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը դեպքի վայր է ուղարկել տեղի Ճանշինականներին և հոգեբանի, որպեսզի քաղաքապետին հոգեբանական օգնություն ցուցաբերվի:

Նմանատիպ նյութեր