211652_close_icon
views-count821 դիտում article-date 19:09 23-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մյունխենում

Մարտի 17-ին Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ հայտնի «Գասշտայգ» համերգային սրահում բացվեց Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Ներկաներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին «Գասշտայգ» համերգասրահի տնօրեն Պ.Գերշները և Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն, դոկտոր Սյուզաննե Մայերը: Ելույթով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված էր տվյալ անձի ընտանեկան պատմությունը: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը:

Նմանատիպ նյութեր