211652_close_icon
views-count2526 դիտում article-date 15:52 19-02-2015

«Վերածնունդ». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական և Հայաստանի նկարիչների միությունները, Կոտայքի մարզպետարանը համատեղ կազմակերպել են նկարիչների գեղարվեստական աշխատանքների «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս. թ. փետրվարի 19-ին, ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում /հասցե՝ Աբովյան 16/: «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին կներկայացվի 10 երկրի, ավելի քան 60 նկարիչների՝ 150 աշխատանք:

Նմանատիպ նյութեր