Եմենում կոալիցիայի ուժերը ավիահարվածներ են հասցրել շիա ապստամբ-հուսիների դիրքերին
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերը օդային մի շարք հարվածներ են հասցրել շիա ապստամբ-հուսիների դիրքերին. զոհվել են տասնյակ փախստականներ, այդ թվում` կանայք և երեխաներ:
Եմենի արտգործնախարար Ռիադ Յասինը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է զինյալներին:
Նշենք, որ շիա ապստամբ-հուսիները դեռևս վերահսկում են Եմենի տարածքի մեծ մասը, այդ թվում` մայրաքաղաք Սանան: