211652_close_icon
views-count1453 դիտում article-date 23:21 22-03-2015

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտի 22-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տառերի պուրակից դեպքի Ամբերդ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Կ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 83 NV 008 պ/հ ավտոմեքենան: *** Մարտի 22-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ-Քարաշեն ավտոճանապարին «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը; Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գ. Հ.-ին պատկանող ավտոմեքենան: *** Մարտի 22-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 21099» և «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները վրաբեր ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ : Պարզվել է, որ վրաբեր ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը չորս ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 CO 979 պ/հ (վարորդ` Թ. Շ.) և կայանված «ՈւԱԶ» մակնիշի 34 OA 134 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել) ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները ճանապարհի անանցանելիության և ուժեղ քամու պատճառով «ՎԱԶ 21099» մակնիշի 34 NP 172 պ/հ (վարորդ` Շ. Չ.) և «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 PV 177պ/հ (վարորդ` Ժ. Չ.) ավտոմեքենաները թողել են տեղում, իսկ վարորդներին տեղափոխել Ճարճակիս գյուղ: *** Մարտի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի միջակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ճամփեզրի առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել արգելափակված «ՊԱԶ» մակնիշի 1014L պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոբուսը:

Նմանատիպ նյութեր