211652_close_icon
views-count1452 դիտում article-date 19:20 28-01-2015

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Հունվարի 28-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան Մ-4 միջպետական ավտոճանապարհի 37-րդ կմ-ում` դաշտամիջյան հատվածում, արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 34VM251 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան: *** Հունվարի 28-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Մարզի Ծաղկահովիտ գյուղում` ՀՓՋ-ի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 88AV885 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր