Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մայիսի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 22 TT 224 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Մայիսի 10-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ-Ակնալիճ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 35 TU 673 պետհամարանիշի ավտոմեքենան: