211652_close_icon
views-count2469 դիտում article-date 21:29 09-02-2015

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 9-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 34 AZ 980 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Ա.) և Մազդա մակնիշի 34DV845 պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Դ.) ավտոմեքենաները: *** Փետրվարի 9-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին Ջիպ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հնաբերդ գյուղի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 336SL64 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) : *** Փետրվարի 9-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ ձյան պատճառով Բերքառատ գյուղում ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչից ավտոմեքենաներ և տրակտոր են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿԻԱ» մակնիշի 23ՕՕ983 պետհամարանիշի (վարորդ՝ Ն.Հ.) և «Բելոռուս» մակնիշի տրակտոր (վարորդ՝ Մ. Մ.):

Նմանատիպ նյութեր