Փրկարարներն առվակից դուրս են բերել ավտոմեքենան
Մարտի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի միջակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ճամփեզրի առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել արգելափակված «ՊԱԶ» մակնիշի 1014L պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոբուսը: