211652_close_icon
views-count33318 դիտում article-date 16:40 14-08-2021

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորութամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր