3099 դիտում
21:33 20-03-2015
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 20-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 169 UL 67 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 20-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 17-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար ավտոմեքենա (15 ուղևոր):
***
Մարտի 20-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 16-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 NM 496 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 20-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալագյազ - Սպիտակ հատվածում (5-րդ կմ) տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Սպիտակ հատվածի 14-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարները և «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:
***
Մարտի 20-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել հարակից առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 LQ 894 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 20-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից երթևեկելի հատված են դուրս բերել 7 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա (4 ուղևոր):
***
Մարտի 20-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 62 UU 366 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Նմանատիպ նյութեր
5343 դիտում
21:11 10-05-2014
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
1599 դիտում
19:20 28-01-2015
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
2490 դիտում
21:29 09-02-2015
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը