211652_close_icon
views-count2761 դիտում article-date 13:54 20-03-2015

Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգություն է. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է երեկ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Twitter-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Լեռնային Ղարաբաղում լարվածության վերսկսումը ողբերգութուն է և խախտում է հրադադարի ռեժիմը: Եվ մինչ կողմերը միմյանց են մեղադրում, վտանգվում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, տեղափոխում են Երեւան:

Նմանատիպ նյութեր