1512 դիտում
12:43 11-03-2014
Մտահոգություն եմ լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է աճել. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Մտահոգություններ եմ լսել, որ մինչ կենտրոնացած ենք Ուկրաինայի իրադարձությունների վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է մեծանալ: Պե՞տք է, արդյոք, մտահոգվենք»:
Ավելի վաղ Ուորլիքը ևս մի գրառում էր կատարել Twitter-ի իր էջում, որում նա հույս էր հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կարող է հանդիպեն հենց այս ամիս:
Իսկ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդիրը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը կկայանա այսօր՝ Մոսկվայում:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
13:54 20-03-2015
Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգություն է. Ջեյմս Ուորլիք
1241 դիտում
10:57 29-04-2014
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրին. Ջեյմս Ուորլիք
1646 դիտում
12:00 05-09-2014
Ջոն Քերրին արդյունավետ հանդիպում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
775 դիտում
09:20 29-12-2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1543 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը