211652_close_icon
views-count1196 դիտում article-date 13:45 20-03-2015

Որսորդական հրացանով շանը կրակելիս վնասվածք է ստացել

Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերին վերջույթի կտրած, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հուսիկ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հուսիկ Հ.-ն վնասվածքը ստացել է եղբոր՝ 1987 թ. ծնված Հրայր Հ.-ի անվամբ հաշվառված «ՏՕԶ ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով հանդամասում շանը կրակելու ժամանակ ձախ փողի փամփշտանոցը վնասվելու հետևանքով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր