211652_close_icon
views-count39506 դիտում article-date 15:36 03-08-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ թռչուն որսալու ժամանակ փորձել են հրացանով հարվածել շանը․ հնչել է կրակոց․ որսի մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Մ․-ն է։ Մինչ բժիշկները վիրավորի բուժմամբ էին զբաղվում, Արմավիրի մարզի ոստիկանները, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում Մրգաշատ գյուղի բնակիչներ 28 -ամյա Հարություն Հ․-ն, 35-ամյա Արշալույս Հ․-ն և վիրավոր Անդրանիկ Մ․-ն թռչուն որսալու նպատակով գնացել են Մրգաշատ գյուղի վերջնամասում գտնվող դաշտեր, որտեղ Անդրանիկ Մ․-ի շունը հարձակվել է Արշալույս Հ․-ի վրա։ Այդ ամենը տեսնելով, շանը սաստելու նպատակով, Անդրանիկ Մ․-ն Արշալույս Հ-ին պատկանող «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ հարթափող որսորդական լիցքավորված հրացանով հարվածել է շանը, ինչի հետևանքով պատահական կրակոց է արձակվել՝ վնասելով Անդրանիկ Մ․-ի որովայնի հատվածը։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական վարչության քննիչ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արշալույս Հ․-ն Պաշտպանության նախարարության ծառայող է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր