Ղրիմի 2000-ից ավելի բնակիչներ հրաժարվել են ՌԴ անձնագրից
Ղրիմի ղեկավար Արսենի Ակսենևը հայտնել է, որ Ղրիմի բնակչության բացարձակ մեծամասնությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր:
«Բնակչության 99%-ը ստացել է ՌԴ անձնագիր: Շուրջ 2000-ը հրաժարվել են ՌԴ անձնագրեր ստանալուց: Դրանք այն մարդիկ են, ովքեր որոշ շահեր ունեն Ուկրաինայում. հիմնականում՝ ընտանիքներ: Մենք գիտակցումով ենք մոտենում այդ փաստին»,-նշել է Ղրիմի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Ակսենևը անհիմն է համարել իրավապաշտպանների այն մեղադրանքները, ովքեր հայտարարում են, որ Ղրիմում բազմաթիվ մարդիկ են անհետ կորել:
«Դա բացարձակ սուտ է: 1 տարվա ընթացում գրանցվել է ընդամենը 4 դեպք: Այստեղ են եկել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հանդիպել անհետ կորածների ընտանիքների հետ: Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի օգնի գտնել այդ մարդկանց»,-ասել է Ակլսենևը: