1433 դիտում
14:10 19-03-2015
Համայնքների միավորման հարցը կորոշվի տեղական հանրաքվեով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մոտ 3,5 տարի առաջ ՀՀ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին:
Ի կատարումն 2013թ. հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել է համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական:
Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ: Նաև նպատակահարմար է գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե:
2015թ. իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով, որտեղ կառավարության որոշմամբ ս.թ. մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, սա համայնքների խոշորացման առաջին քայլն է: Երեք փունջ համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, 2015թ. պետբյուջեում՝ վերաբաշխում և Լոռու, Սյունիքի ու Արարատի մարզերի մի շարք հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ս.թ. չորրորդ եռամսյակում նախատեսված 500 մլն դրամից 291 մլն դրամը տրամադրվել է Լոռու, 50 մլն դրամը՝ Սյունիքի, 208 մլն դրամը՝ Արարատի մարզպետարաններին:
Նմանատիպ նյութեր
4479 դիտում
22:39 07-02-2020
Հանրաքվեով ուժեղացվում է ճնշումը ՍԴ անդամների վրա. Արսեն Բաբայան, Հովիկ Աղազարյան. «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
853 դիտում
12:01 20-04-2024
Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Գևորգ Դանիելյան
1870 դիտում
10:05 02-06-2016
Համայնքների միավորման պատճառով մեծ դժգոհություն Է հասունանում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
715 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1261 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
649 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով