1867 դիտում
10:05 02-06-2016
Համայնքների միավորման պատճառով մեծ դժգոհություն Է հասունանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը քննարկելու է Հայաստանի չորս մարզերում համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագրեր Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում։
Յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-15 համայնքներ, ընդհանուր թվով 116 համայնքներ։ Այսինքն 116 համայնքները միավորվելու են տասներեքի մեջ։
Մեր տեղեկություններով այս միավորման պատճառով այս համայնքներում մեծ դժգոհություն է հասունանում։ Դժգոհությունը մեծ է հատկապես այն համայնքներում, որոնք ունեն տարբեր ազգության բնակիչներ։ Օրինակ, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի հետ պետք է միավորվեն 10 համայնքներ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Զամշլու, Ռյա թազա, Սիփան։ Սրանցից հայաբնակ է միայն Մելիքգյուղը, մյուս գյուղերի բնակիչները հիմնականում եզդիներ են ու հատկապես այս գյուղի բնակիչները կենցաղային խնդիրների տարբերությունների պատճառով չեն ցանկանում միավորվել եզդիաբնակ գյուղերի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
08:38 08-05-2014
Գեղարքունիքի մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում. Հրապարակ
1728 դիտում
11:00 21-05-2014
«Ժառանգության» երիտասարդական թևում բուռն դժգոհություն է հասունանում․ Իրավունք
1829 դիտում
10:25 04-05-2021
Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»