853 դիտում
12:01 20-04-2024
Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Տավուշում սահմանազատման ու սահմանագծման արդյունքում 4 գյուղի հանձնելու առնչությամբ փոխվարչապետի ստորագրության լուրը Ադրբեջանում հասկանալիորեն անասելի տոնակատարության առիթ է դարձել: 1988 թ. հունվարի 12-ին համարժեք պաշտոն զբաղեցնող երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս ստորագրել էր մի այդպիսի փաստաթուղթ, որով սակայն նշված գյուղերը հանձնվել էին Հայկական ԽՍՀ-ին, ինչն էլ արդեն դրվել էր ներկայումս բացահայտ անհիմն մեկնաբանությամբ հրամցվող Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում, որպես պետական սահմանների իրավական հիմք:
Եվ եթե իր գործընկեր Մամեդովը կարճ ժամանակ անց ուղղակի փախուստի դիմեց ադրբեջանից, ապա Մովսիսյանը, ցավոք, հիշվեց միայն մի ծանր միջադեպով, երբ ադրբեջանցի գյուղացիները փորձել էին վրեժխնդիր լինել նրանից:
Հետագայում՝ 1990թ., Մովսիսյանը մրցակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ԳԽ նախագահի ընտրություններում, և միայն 3-րդ փորձից հետո ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, սա վկայում էր, որ իրեն դեռ հավուր պատշաճի հիշում էին ու գնահատում:
Հրաշալի հասկանում եմ. խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ, քանի դեռ այն չի վավերացվել խորհրդարանում, իսկ տարածքային փոփոխությունների հարցը (արդեն հնչել է նաև փոփոխություններ անելու մասին հայտարարություն) կարող է բացառապես լուծվել հանրաքվեով։

Նմանատիպ նյութեր
1154 դիտում
21:13 02-05-2020
Ստեփան Դանիելյան. Հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են
Այս բաժնից
2194 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
655 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
604 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի