Փարիզի բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Այսօր Փարիզի Դեֆանս թաղամասի երկնաքերերից մեկի վերջին հարկերում հրդեհ է բռնկվել:
Ըստ Ria գործակալության՝ տեղեկություններ չկան այն մասին, թե որ ընկերությունների գրասենյակները կարող էին լինել այդ հարկերում: Հայտնի է, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Տեղում աշխատում է հրշեջ փրկարարների մի քանի մարտական հաշվարկ:
Հայտնի է նաև, որ հաջողվել է մարել կրակը:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հրդեհի բռնկումը բարեբախտաբար մեծ վտանգ չի ներկայացրել: