Քննարկում` «Հայերն իրենց բնօրրանում ցեղասպանությունից հետո» թեմայով
«Արարէ» հայագիտական հիմնադրամը, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ն, Երիտասարդական համահայկական կենտրոնի աջակցությամբ մարտի 19-ին` ժամը 18.00-ին, կազմակերպում է հերթական, 114-րդ հանդիպումը:
«Հայերն իրենց բնօրրանում ցեղասպանությունից հետո» թեմայով կբանախոսի տարածաշրջանային փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Քննարկումը տեղի կունենա «Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակում: