211652_close_icon

Էրեբունի-Երևանը համահայկական տոն է՝ իրենց բնօրրանում ստեղծված, ձևավորված ու արդեն 2807 տարի աընդմեջ ապրող ազգի, որի գոյությունն ու ստեղծածը համաշխարհային քաղաքակրթության մաս է․ Միքայել Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count559 դիտում article-date 17:57 12-10-2025
Էրեբունի-Երևան տոնի խորհուրդը հայերի կապն էր իրենց արմատների հետ: Դա Մորուս և Գրիգոր Հասրաթյանների մտածած տոնն էր, որ աշխարհին ու հայ ժողովրդին հիշեցնեին հազարամյա պատմության մասին, ստեղծեին պատմության անընդհատականություն, կամուրջ՝ հնի ու նորի միջև, դարերի ու ժամանակաշրջանների։ Դրա թերևս ամենակարճ ձևակերպման կոդը հենց Էրեբունի-Երևան հիմնի մեկ տողի մեջ է. Երևան դարձած իմ Էրեբունի՝ այսինքն, Ուրարտուից մինչև այսօր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ընդ որում, բացի ներհայկական օրակարգից, այն նաև ուներ իր քաղաքակրթական շերտը։ Այս տոնը հայերի մայրաքաղաքը կապեց բոլոր հինավուրց մայրաքաղաքների հետ: Իսկ դա իր հերթին հայ ժողովրդին վերադարձրեց իր տեղը ժամանակակից քաղաքակրթության հիմնադիր ազգերի կարգավիճակին։

Մորուսն ու Գրիգորը խորը ցավ էին ապրում, որը հայերն անընդմեջ փորձում էին ամեն ինչ սկսել զրոյից, հաշվի չառնելով ոչինչ՝ առաջին հերթին նախկինում գործած սխալները: Խորհրդային Հայաստանը փորձում էր կտրել կապը Առաջին Հանրապետության հետ, Երրորդ Հանրապետությունը` Խորհրդային և Առաջին Հանրապետության հետ:

Հիմա տեղի է ունենում նույնը` իրական ու պատմական Հայաստանի կեղծ նարատիվի ներքո: Իսկ Էրեբունի-Երևանի տոնը դարձել է Թաթայի համերգի առիթ` այրվող աղբի ծխածածկույթի ներքո:

Էրեբունի-Երևանը Թաթայի մասին չէ ու չի եղել երբեք։ Այն համահայկական տոն է՝ իրենց բնօրրանում ստեղծված, ձևավորված ու արդեն 2807 տարի աընդմեջ ապրող ազգի, որի գոյությունն ու ստեղծածը համաշխարհային քաղաքակրթության մաս է»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր