211652_close_icon

Դաշտային պրակտիկա՝ սողանքային ռիսկերի կառավարման ծրագրի շրջանակներում

views-count1277 դիտում article-date 21:39 17-03-2015
Մարտի 14-ին Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) սողանքային աղետի կառավարման ծրագրի շրջանակներում ծրագրի փորձագետ Կենժի Յանոի ղեկավարությամբ անցկացվեց դասընթաց դաշտային պայմաններում, որին մասնակցեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ճգնաժամային կառավարում մասնագիտությամբ առկա ուսուցման IV կուրսի ուսանողները: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի սողանքային ռիսկերի քարտեզը և մշտադիտարկման համակարգի Գետահովիտի ուղղաձիգ ու հորիզոնական համակարգերի աշխատանքի սկզբունքները: Ներկայացվեց սողանքային մարմինների դասակարգումն ըստ հատկանիշների, ինչպես նաև ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը:

Նմանատիպ նյութեր