1050 դիտում
13:49 17-03-2015
Երևանում նախորդ շաբաթ ապօրինի շինարարության 9 դեպք է հայտնաբերվել
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք:
Գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկն անհիմն է եղել: Քանդման աշխատանքներ են իրականացվել 9 հասցեներում:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
15:40 16-06-2014
Մայրաքաղաքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 8 դեպք
1102 դիտում
16:16 02-04-2015
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք
1035 դիտում
18:37 09-11-2015
Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք
Այս բաժնից
895 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)