211652_close_icon
views-count993 դիտում article-date 18:37 09-11-2015

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 3 դեպք: 2-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ աշխատանքները: Մայրաքաղաքում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 69 վարչական արձանագրություն է կազմվել:

Նմանատիպ նյութեր