211652_close_icon
views-count38171 դիտում article-date 23:15 16-03-2015

Քննչական վարչության պետը լայն ժպիտով խախտում է երթևեկության կանոնները. ՃՈ-ն ե՞րբ է «նոկաուտի» ենթարկելու նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորդները անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից ավտոմեքենաները վարեն ամրագոտին կապած, քանի որ դա առաջին հերթին բխում է իրենց անվտանգության շահերից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Կոտայքի մարզում եղել են բազմաթիվ ավտոպատահարներ, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ է ունեցել: Մի քանի դեպքերում էլ վթարի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները մահացած վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս , քանի որ մասնագետների կարծիքով, եթե վարորդը ամրագոտին կապած լիներ, ապա դուրս չէր շպրտվի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր լուսանկարների շարք է արել, որում երևում է, թե ինչպես է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը Երևանի Աճառյան փողոցում իր կողմից վարած Toyota մակնիշի 020 QC 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու, մինչդեռ իր կողմից ղեկավարած քննչական վարչությունում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել տեղի ունեցած ավտովթարների փաստով, որով քննչական վարչության պետն ու նրան ենթակա քննիչները մեղադրանքներ են առաջադրել վարորդներին, այդ թվում՝ ամրագոտիները չկապելու պատճառով տեղի ունեցած վթարներով: Մամուլում հրապարակումներ եղան, որ Մ. Վարդանյանին հովանավորում է ինչ-որ բռնցքամարտիկ, ով նրան քննչական վարչության պետ նշանակելու համար միջնորդել էր Հայաստանի քննչական կոմիտեի թիվ մեկ պաշտոնյա Աղվան Հովսեփյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ եթե Ճանապարհային ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկի՝ իրեն անպարտելի համարող քննչական վարչության պետին, ապա ճանապարհային երթևեկության կանոնները նա երբևէ չի խախտի և լայն ժպիտով չի փորձի արագ փակել ավտոմեքենայի մգեցված ապակին ու եթե մեկ անգամ ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկով «նոկաուտի» ենթարկվի, էլ երբեք չի համարձակվի խախտել երթևեկության կանոնները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր