Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը «գոլդ» համարներով Range Rover-ով խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ հորդորել է, որ վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները չխախտեն, մեքենաները վարեն ամրագոտիով, ընթացքում չխոսեն, չծխեն, պատուհանից իրեր չնետեն և միմյանց նկատմամբ լինեն հանդուրժող:
Այդ կոչը, առաջին հերթին, ուղղված է պետական չինովնիկներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներին, սակայն կան չինովնիկներ, որոնց համար, ինչքան ուզում ես կոկորդդ պատռիր, միևնույն է, նրանք իրենց համարում են օրենքից բարձր և վստահ են, որ ճանապարհային ոստիկանը, եթե տեսնի, իրենց չի կանգնեցնի:
Երեկ՝ հունիսի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Հայաստանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը Երևանի Հալաբյան փողոցում Range Rover մակնիշի 01 AC 101 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի