211652_close_icon
views-count817 դիտում article-date 10:53 16-03-2015

Ավստրալիայի ոստիկանությունը խստացրել է ստուգումներն օդանավակայաններում

Ավստրալական ոստիկանությունը ամեն օր օդանավակայաններում ստուգում է մոտ 400 մարդու, որպեսզի կանխի պոտենցիալ ջիհադիստների ելքը երկրից: Ըստ պաշտոնական տեղեկության, ոստիկանության նոր հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցները օգոստոսից մինչև փետրվար երկրի 8 օդանավակայաններում ծտուգել են 76.000 ամենակասկածելի ուղևորներին: Ըստ Ավստրալիայի հատուկ ծառայությունների՝ ավելի քան 90 քաղաքացի Մերձավոր Արևելքում կռվում է զինյալ-իսլամիստների շարքերում: Բայց օգոստոս ամսին ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մի քանի մարդու, ովքեր ազգային անվտանգությանը վտանգ են ներկայացրել:

Նմանատիպ նյութեր