Իրանի ռազմական օբյեկտներում ստուգումներն արգելված են. Ալի Խամենեի
Թեհրանը թույլ չի տա, որպեսզի իր ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնեն այլ պետությունները, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին: Այս մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին կթույլատրվի միայն1 անգամ մտնել Փարչինի միջուկային օբյեկտ:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագիրը վերջնական տարբերակով պետք է ներկայացվի մինչև այս տարվա հունիսի 30-ը, ինչից հետո կվերացվեն Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները: Մինչ օրս համապարփակ համաձայնագրին դեմ են հանդես գալիս Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: