211652_close_icon
views-count1634 դիտում article-date 09:16 12-03-2015

ՀՊՃՀ-ի ստուգումներն ավարտվել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն ի վերջո ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, և հայտնի էլ չէ՝կհրապարակեն, թե ոչ: Թերևս պատճառը մեկն է՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա: Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը: Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ ապագայի համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր