1007 դիտում
16:01 17-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային:
«[url=https://armenpress.am/arm/news/1012574.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով: Ըստ Հարկային օրենսգրքի կարգավորումների՝ ի թիվս այլ հանգամանքների նախատեսված են նաև հետաքննության մարմնի և քննիչի որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքեր:
Ըստ առկա կարգավորումների՝ քննիչի կողմից և հետաքննության մարմնի կողմից կայացված որոշումները ենթակա են պարտադիր կատարման և ըստ Հարկային օրենսգրքի 337 և 338 հոդվածների՝ դրանք պետք է լինեն պատճառաբանված: Սակայն օրենսդրական որևէ կարգավորում չկա պատճառաբանվածության չափանիշների վերաբերյալ: Եվ ըստ էության կայացված նմանատիպ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Եվ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում:
Նախագծով տրվել է հետևյալ ձևակերպումը՝ հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում՝ կատարել ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (կամ հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որպես զսպող մեխանիզմ, նախատեսվել է նաև տվյալ որոշման օրինականության ստուգման համար պարտադիր պայման՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից:
Նմանատիպ նյութեր
5890 դիտում
12:08 07-02-2018
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ուղևորափոխադրողների համար հարկային բեռը թեթևացնող օրինագիծը
2485 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
3244 դիտում
11:55 12-04-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
871 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ