211652_close_icon
views-count4672 դիտում article-date 14:10 15-03-2015

«Փորձում ենք առավելագույնս աջակցել գյուղացուն՝ նրան մենակ չթողնելով իր հոգսերի հետ». հարցազրույց՝ Գեղարքունիքի ԳԱՄԿ ղեկավարի հետ

[b]ՀՀ անկախացման հռչակումից հետո, տարածաշրջանային հակամարտությունների, տնտեսական շրջափակման և ճգնաժամային իրադրություններում Հայաստանում գյուղատնտեսությունը զգալի անկում ապրեց: Այն վերականգնելու և գյուղացուն աջակցելու համար ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ, որոնցից թերևս կայացածների շարքում են «Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոնները» (ԳԱՄԿ): Թե ինչ առաքելության ունի եւ ինչ հիմնախնդիր է լուծում կառույցը, մեզ հետ զրույցում պարզաբանում է Գեղարքունիքի մարզի «Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոն»-ի ղեկավար Սաշա Մելքոնյանը: [/b] [b]-Պրն. Մելքոնյան, Ձեր կազմակերպությունը գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվություն է տրամադրում Գեղարքունիքի մարզում: Կմանրամասնեք, մասնավորապես, ինչ խորհրդատվության մասին է խոսքը: [/b] -Գաղտնիք չէ, որ առանց գիտության ու գիտական մտքի, որևէ ժողովրդական տնտեսություն չի կարող զարգանալ: Յուրաքանչյուր բնագավառ ամենօրյա լուծումներ պահանջող իր մեծ ու փոքր խնդիրներն ունի: Այսօր մեր երկրում դժվար է լիարժեք գյուղատնտեսությամբ զբաղվել՝ առանց գյուղատնտեսության զարգացման ոլորտի մասնագիտական խորհրդատվության: 16 տարի է ինչ ԳԱՄԿ-ը այդ գործում շատ կարևոր դերակատարություն ունի: Խնդիրների լուծման և այն սովորելու գործընթացը յուրահատուկ է և անհատական: Այդ ամենը լուծվում են ամենօրյա լուրջ հետեւողականության ու աշխատանքների արդյունքում: Ելնելով յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունից, մասնագիտական խորհրդատվության միջոցով մենք կազմակերպում ենք տարաբնույթ դասընթացներ՝ դաշտային օրեր՝ թերթիկների տրամադրմամբ, համայնքներում հանդիպումների միջոցով, ինչպես նաև հեռուստահաղորդումների միջոցով, պարբերաբար լուսաբանում ենք կատարված աշխատանքները: Մենք նաև իրականացնում ենք նոր տեխնոլոգիական ծրագրեր, որոնց միջոցով գյուղացիներին փորձում ենք ապացուցել, որ տարբեր մշակաբույսեր ցանելիս ավելի շատ եկամուտներ և արդյունք կստանան: Եվ այդ փորձը տարածում ենք մարզի բոլոր համայնքներում: [b]-Հայտնի է, որ գյուղատնտեսության ոլորտում Ձեր մարզը հանրապետությունում առաջատարն է ու, որ այդ գործում իր անուրանալի ավանդն ունի նաև Ձեր կազմակերպությունը:[/b] - Այ՛ո, դուք ճիշտ եք, 2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է, և իհարկե այս առումով մեր կազմակերպությունը ևս իր լուման ունի: Մենք կազմելով տարեկան պլան՝ կոորդինացնում ենք հիմնականում յուրաքանչյուր համայնքի անհրաժեշտ խորհրդատվություն, որպեսզի խուսափենք տարատեսակ ռիսկերից: Հարկ է նշել, որ մենք ունենք 16 մարզային խորհրդատու, ովքեր ամրակցված են տարբեր համայնքներին: Վերջիններս գյուղացուն են հասցնում կանխատեսվող ռիսկերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Դրանից զատ, այդ խնդիրներին մենք անդրադառնում ենք ԳԱՄԿ-ի մարզային պաշտոնաթերթում: [b]-Գարնան աշխատանքների մեկնարկին ընդառաջ ի ՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում տարին արգասաբեր լինի: [/b] -Գյուղատնտեսությունը դա ռիսկային բնագավառային ճյուղ է` ամբողջովին կախված է բնությունից, և ես կցանկանայի առաջին հերթին, որ բնությունը բարեհաճ գտնվի մեր հանդեպ, որպեսզի գյուղացիները ցուցանիշներ արձանագրեն: Գարնանային կլիման դեռևս թույլ չի տալիս, որ սկսենք գյուղատնտեսության աշխատանքները, բայց դրանք գտնվում են նախապատրաստական փուլում: Մեկ ամսից կամ մեկ ամսվա ընթացքում արդեն կլինի գարնանացանը: Գեղարքունիքի մարզում մեր կազմակերպությունը անվճար մասնագիտական խորհրդատվություն է մատուցում, նկատի ունեմ գյուղատնտեսության ոլորտում, ելնելով յուրաքնաչյուր համայնքի առանձնահատկությունից, բաշխում ենք աշխատանքները և այն կատարում ըստ գյուղերի, այսինքն, մի համայնքում կարտոֆիլաբուծությունն է, մյուս տեղում՝ գարին կամ ցորենը: Դասընթացների միջոցով փորձեր ենք անում՝ մարդկանց ցույց տալով, թե ինչպես կարելի է մշակել կարտոֆիլը, ինչպես նաև ցուցադրում ենք այլ մշակաբույսերի մշակման ձևեր, հուշում, թե ինչից և ինչպես կարելի է շատ եկամուտ ստանալ: Այսպիսով, փորձում ենք իրազեկել գյուղատնտեսության հետ կապված ցանկացած նորության մասին: Օգտվելով առիթից, ուզում եմ խնդրել, որ եթե գյուղատնտեսության ոլորտում կան առկա խնդիրներ, ապա դիմեն մեր կազմակերպությանը՝ վստահ լինելով, որ մենք հնարավորության սահմաններում կփորձենք օգտակար լինել: Մենք միշտ պատրաստակամ ենք համգործակցության, և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, արագ արձագանքելով, փորձում ենք լուծման եզրեր գտնել: Գարնան գյուղաշխատանքների մեկնարկին ընդառաջ, ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելություներ է կատարում մարզեր և խորհրդակցություններ է անցկացնում մարզպետների հետ, լսում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, փորձում դրանց լուծման եզրեր գտնել և իհարկե հանձնարարականեր է տալիս համապատասխան գերատեսչություններին: Այսպիսով, ՀՀ գյուղնախարարությունը և, մասնավորապես, մեր կազմակերպությունը, փորձում ենք առավելագույնս աջակից լինել գյուղացուն, նրան մենակ չթողնելով իր խնդիրների ու հոգսերի հետ: Հուսամ տարին բարենպաստ կլինի և մենք կարձանագրենք փայլուն ցուցանիշներ: Զրուցեց Մարգարիտա Դավթյանը

Նմանատիպ նյութեր