211652_close_icon
views-count1453 դիտում article-date 23:18 24-12-2022

Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել իրեն ընձեռնված պատմական պահը՝ անելու առավելագույնը․ Տարոն Հովհաննիսյան

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եթե ինչ-որ մեկին թվում ա, թե Ռուբեն Վարդանյանի գնալով, միջանցք տալով, հող տալով, փող տալով, անցակետերի համաձայնելով, վերջապես Արցախը ամբողջությամբ տալով պետք ա պրծնենք՝ սխալվում եք ահավոր։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ Ալիևի այսօրվա ելույթը, նայել առնվազն վերջին երկու տարվա գործընթացներին։ 

Շատ պարզ հաշվարկ է, որ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել իրեն ընձեռնված պատմական պահը՝ անելու առավելագույնը։ Ցանկացած զիջում շատ հստակ ընկալվում է որպես թուլություն ու նոր զիջում ուզելու առիթ։ Շատ հստակ չոր հաշվարկ է։ Մնացածը էմոցիոնալ ու մանիպուլյատիվ նյութեր են զուտ։ Առիթներ իրենք միշտ էլ գտնելու են։ Չլինի Վարդանյանը՝ կլինի մեկ ուրիշը կամ մեկ այլ բան։ 

Մյուս մանիպուլյացիան այն է, երբ գործողությունները կտրում են ժամանակային կոնտեքստից։

Դրա օրինակներից են. 
«բա ինչու՞ մինչև Վարդանյանի գնալը չէին փակում» (լու՞րջ։ Մարտին գազը փակելը, Փառուխը ևն Վարդանյանի ժամանակ է՞ր։ Դեռ չեմ ասում դրանից առաջ եղածները։ Բա այլ գործոններ չկա՞ն, որ հենց հիմա է։ Բա Ուկրաինան, ՌԴ-Արևմուտքը ևն),

«առաջ հզոր էինք դրա համար չէին հարձակվում» (լու՞րջ. իսկ որ Ադրբեջանը դեռ այսքան ուժեղ չէր, նավթի փողերը 2006-ից սկսեցին նոր հոսել մեծ ծավալով, զենքերը հետո սկսեցին առնել, Թուրքիան այսպիսի թոփ խաղացող չէր, միջազգային իրադրությունը այսքան խառը չէր, ՌԴ-Արևմուտք, հեչ չէ՞)։ 

Կարող եմ երկար շարունակել։ Ամեն դեպքում եթե խոսքը կոնկրետ Ռ. Վարդանյանի մասին է, ապա նաև ավելացնեմ, որ անկախ իր անձի, նախկինում ասած կամ չասածների վերաբերյալ ձեր վերաբերմունքի՝ ինքը այսօր իր կապերով կարողանում է խնդիրը դուրս բերել միջազգային թոփ լրատվականներ։ Մի հատ հիշեցրեք նախկինում քանի հոգուց էր ասենք Ռոյթերսի հարցազրույց վերցրել, մյուսները ևն։ 

Չեմ կարծում թե ամենալավ պահն է այս ուղղությամբ ձեր ջանքերը ուղղելու։ Թերեւս ավելի կարևոր բաներ կան, թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ադրբեջանի առիթները պատճառների հետ մի խառնե՛ք»։

Նմանատիպ նյութեր