Թաթարստանում մարտի 14-ը հայտարարել է սգո օր
Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը, ի հիշատակ չորեքշաբթի Կազանի “Ադմիրալ” առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի, մարտի 14-ը հայտարարել է սգո օր:
Հանրապետության ամբողջ տարածքում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ հայտարարվել ժամանցային արարողությունները:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ: