211652_close_icon
views-count12925 դիտում article-date 22:32 14-03-2015

Կես միլիոն եվրո արժողությամբ Rolls-Royce՝ հատուկ Աբու-Դաբիի ոստիկանության համար. ֆոտոշարք

Դուբայի ոստիկանությունը հայտնի է ավտոմեքենաների շքեղ հավաքածուներով, սակայն այն Արաբական Միացյալ էմիրությունների միակ քաղաքը չէ, որի իշխանությունները պատրաստ են մեծ գումարներ ծախսել շքեղ ոստիկանական մեքենաներ ձեռք բերելու համար: Վերջերս Աբու-Դաբի քաղաքի ոստիկանությունը ձեռք է բերել Rolls-Royce Phantom մակնիշի ավտոմեքենան: Իհարկե այս կես միլիոն եվրո արժողությամբ մեքենայով ոչ ոք չի պատրաստվում ընկնել հանցագործների հետևից, այն կօգտագործվի միայն ներկայացուցչական նպատակներով և բազմամարդ վայրերում պարեկային ծառայության ժամանակ՝ ժողովրդի աչքին իրավապահ մարմինների վարկանիշը բարձրացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր