1603 դիտում
14:53 13-03-2015
Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ու փաստաբանները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։
Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։
Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել էր Գյումրիում Ավետիսյանների տուն և դաժանաբար սպանել ընտանիքի 6 անդամներին: Ընտանիքի ամենափոքր անդամը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը, ստացած դանակի բազմաթիվ հարվածներից օրեր անց մահացել էր հիվանդանոցում:
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
22:02 10-03-2015
Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել համալիր փորձաքննությանը
2213 դիտում
21:56 02-02-2015
Երեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ