Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ բացի դատախազությունից վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները. Tert.am
Tert.am-ի տեղեկություններով 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե Գլխավոր դատախազությունը, և թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։
Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Ենոքյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։
Դատական ակտը վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոսոտսի 8-ին։ Գործը քննվելու է գրավոր կերպով, որոշումը պարզ կլինի օգոստոսի առաջին 10-օրյակում:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։