9961 դիտում
11:17 12-03-2015
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. կան վիրավորներ. մեքենայում հայտնաբերվել է հրազեն
Երեկ ՝մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արծրուն Ասատրյանը Երևան-Իջևան ավտոճաապարհի 58-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 34 ՏA 202 համարանիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանանարհի կենտրոնական հատվածում գտնվող բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ասատրյանը և նրա համաքաղաքացիներ, 28-ամյա Արթուր Ղազարյանն ու 39-ամյա Ռուբեն Սանամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Սանամյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես զորավարժանքի պետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչը վթարված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 1 հատ CKC տեսակի 7.62 մմ տրամաչափի կարաբինի նմանվող զենք, որի պատկանելությունը ճշտվում է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2245 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)