211652_close_icon
views-count43021 դիտում article-date 21:28 10-10-2016

Ավտովթար Երևանում. Volkswagen-ի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ նախ բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև՝ BMW X5-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ 162 հասցեի դիմաց, Volkswagen մակնիշի 30 SO 752 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ նախ բախվել է բետոնե արգելապատնեշներին, այնուհետև դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ BMW մակնիշի 60 VP 900 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր օգտագործելով հատուկ տեխնիկա` նոր միայն կարողացել են վիրավորներին դուրս բերել մեքենայից: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: ժամանել է ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր