45768 դիտում
18:39 28-04-2021
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Audi Q7-ը բախվել է բետոնե հենապատին, 1,5 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել. կան վիրավորներ, ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Audi Q7 մակնիշի 36 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին և մոտ 1,5 մետր բարձրութունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական թիվ 37 ջոկատի հրշեջ-թրկարարները, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հրազեն, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12754 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ