211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչների հետ

views-count987 դիտում article-date 20:35 11-03-2015
Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների պատվիրակությանը, որի կազմում էին վերլուծական տարբեր կենտրոնների տնօրեններ, խմբագիրներ, առաջատար փորձագետներ: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորեց նմանատիպ ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություննների ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր