211652_close_icon
views-count1076 դիտում article-date 18:57 11-03-2015

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» Լոռիում ընդլայնում է գործունեությունը

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (COAF) բարեգործական կազմակերպություն է, համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում հիմնականում փոքրաթիվ բնակչություն ունեցող ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում: Կազմակերպության նպատակն է երեխայակենտրոն ծրագրերի ներդրման միջոցով բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը, ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես կենսունակ հանրություն: 2003թ. մեր երկրում գործունեություն ծավալող հիմնադրամը, արդեն շուրջ 4 ամիս է՝ ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 4 համայնքներում: Ծրագրի շրջանակներն ընդլայնելու և նորանոր համայնքներ ներգրավելու նպատակով մարտի 10-ին «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը և աշխատակիցները Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան Գուգարքի և Ստեփանավանի տարածարջանների համայնքների ղեկավարների հետ: Ծրագիրը միտված է դպրոցներում կրթության որակի բարելավմանը, գյուղական համայնքներում առողջապահական կայուն ծառայությունների ապահովմանը, ամուր և ինքնաբավ սոցիալական ցանցերի ձևավորմանն ու ծառայությունների մատուցմանը և համայնքներում տնտեսական աճի ապահովմանը: Հիմնադրամի բարեգործական ծրագրերը ներառում են դպրոցների ու մանկապարտեզների, բուժհիմնարկների, մշակույթի տների հիմնանորոգում և կահավորում, ամառային ճամբարների, սպորտային միջոցառումների կազմակերպում, սոցմանկավարժի և հոգեբանի ինստիտուտի կայացում, վերապատրաստման դասընթացներ, բիզնես ծրագրերի դասընթացներ և այլն:

Նմանատիպ նյութեր