211652_close_icon

Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները և կեղծել դատավարական փաստաթղթեր

views-count1424 դիտում article-date 16:04 11-03-2015
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն առանց թույլտվության խուզարկել են Արմեն Թ.-ի ավտոմեքենան և թմրամիջոց հայտնաբերելուց հետո առանց արձանագրելու նրան ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնաբերված թմրամիջոցը դրել են ավտոմեքենայի մեջ ու այդ մասին տեղեկացրել վերջինիս: Այնուհետև հրավիրված երկու ընթերակաների ներկայությամբ Արմեն Թ.-ն թմրամիջոցը դուրս է բերել ավտոմեքենայի միջից և հայտարարել, որ այն իրեն է տվել ոմն Գևորգը: Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր