Շախմատի մարզային մրցաշար` Տավուշում
Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել է պատանիների և աղջիկների շախմատի մրցաշարը: Տավուշի մարզկենտրոն Իջևանում անց է կացվել մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են 52 դպրոցական մարզի բոլոր տարածաշրջաններից:
Արդյունքում տարբեր տարիքային խմբերից ընտրվել են 14 երեխա, որոնք մարտի 14-22-ը Երևանում կմասնակցեն մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին: Մարզային փուլում հաղթող ճանաչված, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատանի շախմատիստները Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի կողմից պարգևատրվել են դիպլոմներով: