211652_close_icon

Տավուշում կբացվի նոր մարզային ճգնաժամային կենտրոն

views-count933 դիտում article-date 15:09 01-07-2015
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը: Արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և կարողություններն ապակենտրոնացնելու նպատակով` ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվում նաև ՀՀ մարզերում: ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի բնակիչներից «911» ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացված են: Այսինքն` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երևանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր