211652_close_icon
views-count2065 դիտում article-date 21:40 19-05-2016

Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակցի հիշատակին

Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, 'Սասնա ծռեր' ջոկատի հրամանատար, ՀՀ 'Մարտական խաչ' 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի հիշատակին: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ և այլոք: Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում, 5 տուրերի արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև դպրոցի տնօրենին և ուսուցիչներին:   Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը:

Նմանատիպ նյութեր